Մայիսի 31-ից կմեկնարկեն Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ղազախական Scat ավիաընկերությանն Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրել:

Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի մայիսի 31-ից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Հիշեցնենք, որ Scat ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, թռիչքներ է իրականացնում նաև Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով:

Scroll Up