Ցուցատախտակ և վահանակ Տաջիկստանում՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առիթով Տաջիկստանի հայկական համայնքը՝ Հրանտ Ղազարյանի ղեկավարությամբ, ցուցատախտակ և մեծ վահանակ է պատրաստել, որը տեղադրել է Տուրսունզադե քաղաքի դպրոցի պատին, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի վետերան, «Փառքի նշան» շքանշանի ասպետ, մեր քաջազուն հայրենակցի՝ Գ. Իսրայելյանի անունը։