Հայաստանը մասնակցեց Թեհրանի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 2-ին մեկնարկեց Թեհրանի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսը, որին իր մասնակցությունը բերեց նաև Հայաստանը՝ ներկայացնելով տարբեր լեզուներով տպագրված գրքեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մայիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց հայկական տաղավար և հանդիպում ունեցավ տաղավարի պատասխանատու Կարո Վարդանյանի հետ:
Դեսպան Թումանյանը նաև հանդիպեց «Շահր-ե Աֆթաբ» ցուցահանդեսների կենտրոնի ղեկավար Մ. Սեիդիի հետ և վերջինիս հետ քննարկեց դեսպանության ու ցուցահանդեսների կենտրոնի միջև հետագա գործակցությանն առնչվող հարցեր: