Տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մեկնարկի հանդիսավոր արարողությունը
Մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Փառատոնիի գլխավոր հովանավորն է ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ Տիգրան Մանսուրյանը, Ալինա Փահլևանյանը, Երվանդ Երզնկյանը, Նորայր Դավթյանը, Թովմաս Պողոսյանը, Մարտին Վարդազարյանը, Մելիք Մավիսակալյանը, Դավիթ Ղազարյանը, Արա Գևորգյանը, Գևորգ Մանասյանը, գլխավոր մրցանակակիրներ՝ Ջիվան Գասպարյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Անժելա Աթաբեկյանը, Մեդեա Աբրահամյանը, Սվետլանա Նավասարդյանը, Վլադիլեն Բալյանը և այլք:
Փառատոնը կմեկնարկի սափորի ամփոփման արարողությամբ, այնուհետև տեղի կունենա անվանական ծառատունկ՝ Հայաստանի երաժշտական կոլեկտիվների և ականավոր գործիչների կողմից կտնկվի շուրջ քառասուն կաղնու ծառ:
Հանդիսավոր արարողությունը կեզրափակվի տոնական համերգով:
«Նաիրի» երաժշտական այգում հետագայում կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան:
(Մեկնումը՝ 09:30-ին՝ Շահումյան հրապարակից հարմարավետ միկրոավտոբուսներով:
Վերադարձը՝ 14:30-ին):