Ախալքալաքցի մարզիկը Կարատեի աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը

Ապրիլի 28-30-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվեց կարատե դո Շոտական W.S.F. աշխարհի 8-րդ առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 1050 մարզիկներ՝ 21 երկրներից:
Ինչպես գրում է akhaltskha.net-ը, Առաջնությանը Վրաստանի թիմի կազմում մասնակցում էին նաեւ Ախալքալաքի մարզիկները՝ մարզիչ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ:
Վրաստանի հավաքականը վերադարձավ Վառնայից 10 ոսկե, 9 արծաթե և 10 բրոնզե մեդալներով:
Մեդալակիրների շարքում էր ախալքալաքցի Վլադիմիր Ջինիսյանը, ով մրցման ընթացքում բրոնզե մեդալ նվաճեց:
Մարզիչ Ռաֆայել Դարբինյանի խոսքերով աշխարհի առաջնությունից առաջ ցավոք հիվանդացավ իրենց մարզադպրոցի լավագույն մարզիկներից մեկը, եւ թիմը Վառնա մեկնեց առանց նրան, ինչը բացասաբար անդրադարձավ արդյունքների վրա: