ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
Մայիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախարարության ծրագրերին մասնակցության հայտերի, իրականցրած միջոցառումների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրին նոր առաջարկներ:
Նախարարը կարևորեց առաջիկա՝ «Աշխատանքի և արարումի շաբաթվա» շրջանակներում իրականացվող հանդիպումների ու միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:
Քննարկվեցին կազմակերպական և աշխատանքային այլ հարցեր: