Կմեկնարկի Հայաստանի մանուկներ հիմնադրամի և «Մեգերյան կարպետներ» ընկերության բարեգործական ծրագիրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/գորգ-2.jpg)
Հայաստանի մանուկներ հիմնադրամը և «Մեգերյան կարպետներ» ընկերությունը մեկնարկում են նոր բարեգործական ծրագիր՝ նվիրված «Մեգերյան կարպետների» 100-ամյա հոբելյանին։ «Մեգերյան կարպետներ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ համայնքի երիտասարդները կաշխատեն հոբելյանական գորգի ստեղծման վրա։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են հիմնադրամից, բացումը կկայանա ապրիլի 25-ին, ժամը՝ 16։30-ին, «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարանում (հասցե՝ Մադոյան փող. 9)։
Ծրագրի մեկնարկը կտան «Մեգերյան կարպետ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը և Հայաստանի մանուկներ հիմնադրամի խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը։