Մհեր Սահակյանը Քեմբրիջի համալսարանում խոսել է Չինաստանի արտաքին քաղաքականության մասին

2017թ. ապրիլի 11-ից-12-ը Քեմբրիջի համալսարանում տեղի ունեցավ «Իրանագիտության երրորդ գիտաժողովը»: Տարբեր երկրներից հրավիրված հետազոտողներ ժամանել էին Քեմբրիջ ներկայացնելու իրենց գիտական ուսումնասիրությունները: Այս հեղինակավոր գիտաժողովին, որը կազմակերպվել էր Սիմպոզիա Իրանիկայի և Քեմբրիջի համալասրանի կողմից, որպես բանախոս հրավիրվել էր Չինաստանի հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանը: Նա ներկա պրոֆեսորադասախոսական կազմին, հետազոտողներին ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված Չինաստանի քաղաքականությանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանական միջուկային հիմնախնդրի վերաբերյալ։

Քեմբրիջի համալսարանը աշխարհի լավագույն հինգ համալսարաններից մեկն է։ Մհեր Սահակյանը ղեկավարում է «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմագիտական ուսումնասիրության խորհրուրդը»։ Մհերն առաջին հայ հետազոտողն է, ով միջազգային հարաբերությունների մասնագիտացմամբ գիտական թեզ է պաշտպանել Չինաստանի Նանջինգի համալսարանում։ Նա նաև անդամակցում է «Միջազգային քաղաքական գիտությունների ասոցիացիային»։ Մհեր Սահակյանի գիտական աշխատությունները տպագրվել են Ռուսաստանի, Չինաստանի, Հայաստանի առաջատար գիտական հաստատություններում։

Scroll Up