Բաց դաս Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում

Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի «Հայաստան» հասարակական մշակութա-լուսավորչական հայկական կազմակերպությանը կից շուրջ 15 տարի է՝ գործում է մեկօրյա դպրոց:

Արդեն  մեկ տարի է,  ինչ «Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Փաշայանի, բարերարներ  Սամվել և Սերգո  Ստեփանյանների շնորհիվ դպրոցն իր աշխատանքները կազմակերպում է Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի նորակառույց  մասնաշենքում, որը կահավորված է  և  ապահովված ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:

Այս  գեղեցիկ  նվերը հնարավորություն ընձեռեց էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու  հայ մանուկների, երիտասարդների  կրթական և ազգապահպան գործունեությունը: Զգալիորեն ավելացավ դպրոց մշտական հաճախող սաների թիվը (մոտ 150): Բացի մայրենի լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության և հայրենագիտության դասերից, մշակույթի կենտրոնում գործում են նաև թատերական, կերպարվեստի, հայկական ժողովրդական երգի, հայկական ժողովրդական պարի, հայկական ազգային նվագարանների (դուդուկ, դհոլ) խմբակները:

Մշակույթի կենտրոնի լավագույն ավանդույթներից  է  բաց  դաս-միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Մանկավարժները  ջանք չեն խնայում  այդ միջոցառումները հետաքրքիր  և  բովանդակալից  կազմակերպելու համար:

Մարտի 19-ին  հայկական ժողովրդական պարերի խմբավար Ալյոնա  Զիկովան անցկացրեց  հերթական բաց դասը, որին  ներկա էին մշակույթի կենտրոնի  մանկավարժներ, ծնողներ և հյուրեր:  Երեխաները ջանասիրությամբ և մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել դասին: Խմբավարի աշխատանքի արդյունքը ակնհայտ էր և գոհացուցիչ: Հյուրերը դահլիճից հեռացան հիասքանչ տպավորություններով, մեծ սպասումների  և վերադարձի ակնկալիքով:

Տեղին է նշել նաև, որ ողջ ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված այլ դաս-միջոցառումների մասին, որոնք ունեն դաստիարակչական, ուսուցողական և հայապահպան նպատակներ: Դրանցից են՝ «Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է», «Գրիգոր Զոհրապի  155-ամյակը», «Սուրբ  Ծնունդ» ( մանկավարժ Ա. Պողոսյան), «Ավետիք Իսահակյանի պոեզիան» ( մանկավարժ  Ռ. Դանիելյան, ռուսալեզու  ավագ խումբ),  «Հայկական բանակի ծնունդը» ( մանկավարժ Մ. Համբարյան ),  «Դուդուկը՝ ազգային հրաշալիք» ( մանկավարժ  Ն. Մուսոյան ), «Ազգային նվագարաններ» (մանկավարժներ Ն. Մուսոյան և Ռ.  Սարուխանյան ), «Ետդարձ դեպի մեր արմատները» (մանկավարժ Ս. Սիմոնյան), թատերական խմբի սաների մասնակցությամբ «Քաջ Նազար» ներկայացման բեմականացումը  (ղեկավար  Բ. Թադևոսյան):

Նման դասերը  հայ մանուկներին զինում են կարևոր գիտելիքներով  հայրենիքի անցյալի ու ներկայի, ավանդույթների և սովորույթների,  հայ  նշանավոր մարդկանց  մասին:

Ռուզաննա Դանիելյան

9-%d0%bc%d0%b0%d1%8fimg_0529%d0%b4%d0%b5%d0%bd%d1%8c-%d1%80%d0%b5%d1%81%d0%bf%d1%83%d0%b1%d0%bb%d0%b8%d0%ba%d0%b8%d0%be%d1%82%d0%ba%d1%80%d1%8b%d1%82%d0%b8%d0%b5-%d1%88%d0%ba%d0%be%d0%bb%d1%8b%d1%8d%d0%ba%d0%be%d0%bb%d0%be%d0%b3%d0%b8%d1%87%d0%b5%d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d1%84%d0%b5%d1%81%d1%82%d0%b8%d0%b2%d0%b0%d0%bb%d1%8c %d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af-%d5%ab%d5%bd%d5%a1%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a3%d5%a1%d5%bd %d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d6%85%d6%80 %d5%a4%d5%b8%d6%82%d5%a4%d5%b8%d6%82%d5%af%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a4%d5%a1%d5%bd-2 %d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%be%d5%ab-%d5%bf%d5%b8%d5%b6

Scroll Up