«Դիալոգը» նախաձեռնել է «Հայաստան և Ռուսաստան.երկխոսության և ինտեգրացիայի 25 տարիներ» կլոր սեղանը

Ապրիլի13-ին «Արգումենտի ի ֆակտի» գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Հայաստան և Ռուսաստան. երկխոսության և ինտեգրացիայի 25 տարիներ» կլոր սեղանը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Սա նորաստեղծ «Դիալոգ» կազմակերպության առաջին հրապարակային ձեռնարկն է: Այն հիմնականում համախմբում է նոր սերնդի հայ քաղաքագետներին, իրավաբաններին, լրագրողներին, ինչպես նաև Հայաստանի բարեկամներին:

Կլոր սեղանի ընթացքում ելույթներով հանդես կգան ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը, ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ Օլեգ Նիլովը և Իվան Սուխարևը, «Նասլեդիյե» հիմնադրամի նախագահ Լեոնիդ Ռեշետնիկովը, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը, «Դիալոգ» կազմակերպության փխնախագահներ Արեգ Գալստյանը և Գոռ Կարախանյանը:

Միջոցառմանը կմասնակցեն նաև ՌԴ ԱԳՆ և Մոսկվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

 

 

 

Scroll Up