Ծաղկազարդը Նոր Ջուղայում

Ապրիլի 9-ի առավոտյան Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Հովհաննու, Ս. Աստվածածին եւ Ս. Մինաս եկեղեցիներում   մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ կատարած մուտքի հիշատակման օրվա` Ծաղկազարդի  առիթով:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, նշված եկեղեցիներում  պատարագեցին եւ  հավուր պատշաճի քարոզ խոսեցին պատկան եկեղեցիների ծխական քահանա հայրերը: Մատուցված Ս. Պատարագի ավարտին եկեղեցիների բակում՝ շարականների երգեցողությամբ, տեղի ունեցավ քայլերթ, որին  ձիթենու եւ ուռենու ճյուղերով հետեւեցին ներկաները:

Ս. Հովհաննու եկեղեցում տոնը նշանավորվեց Նոր Ջուղայի Հայոց ազգ. կրթահամալիրի  մանկապարտեզ–նախակրթարանի սաների եւ «Արմեն» երկսեռ կրթահամալիրի  աշակերտ-ուհիներիը ներկայությամբ, որոնք ուղեկցությամբ տեսչությունների, ուսուցչական կազմերի եւ ծնողական խորհուրդների անձնակազմի՝ մասնակցեցին  Ս. պատարագին ու  արարողությանը մաս կազմող թափորին  եւ ստացան քահանա հոր  օրհնանքը:

Լուսանկարները` հեղինակի

%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a11%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a12%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a13%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a14 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a15%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a16%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a17%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a18%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a19 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a110 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a111 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a112

Scroll Up