Սուրբ Հարության պատարագ Բարսելոնայում
Բարսելոնայում և շրջակայքում ապրող մեր հայորդիներին սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Զատկվա Սուրբ պատարագին, որը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը՝ 14:00-ին, Parròquia De La Mare De Déu Dels Àngels եկեղեցում ( հասցե՝ Carrer de Balmes 78, Barcelona): Սուրբ պատարագը կմատուցի արժանապատիվ Տեր Մասիս Քահանա Գույումճեանը: Երգեցողությունը կկատարի Շուշանիկ Հովհաննիսյանը, կնվագակցի՝ Նարինե Կուլիկյանը:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ