Գլենդելի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը նշել է Մայրենիի օրը.տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/Mayrenii-or.jpg)
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ում գործող «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության 25 դպրոցներում, որոնք գտնվում են ԱՄՆ Լոս Անջելեսի 7 քաղաքներում: Աշակերտները ոգևորված՝ հայոց լեզուն գովերգող բանաստեղծություններ են ասմունքել և երգել: Տոնական միջոցառումներին ներկա են եղել դպրոցի տնօրինությունը, ծնողներ և այլ հյուրեր:
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության՝ Գլենդել, Բըրբանք և Լա Կրեսենտա քաղաքների մասնաճյուղերում կայացած միջոցոռումների տեսանյութերը, որոնք ցուցադրվել են նաև AABC-TV հեռոուստաալիքով: