Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ ապրիլի 21-ին, ժամը՝ 20:00-ին, Միսլատայի մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Գարուն ա, ձուն ա արել» խորագիրը կրող համերգ-ներկայացում, որի ընթացքում կհնչեն հայ և օտարազգի աշխարհահռչակ կոմպոզիտորների գլուխգործոցներ և ասմունք:
Ինչպես
«Հայերն այսօր»-ին հայտնում են «Արարատ» հայկական միությունից, ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր և Իսպանիայում արդեն մեծ հռչակ վայելած հայ երգիչ-երաժիշտներ Աննա Ասոյանը, Էդգար Աբրամյանը, Էդգար Մարտիրոսյանը, Երանուհի Իգիթյանը, ուկրաինացի երաժիշտներ Ալինա Սախնենկոն (Alina Sakhnenko), Միկոլա Դորոշը (Mykola Dorosh), Սվետլանա Կրիսանիվան (Svetlana Krysanova), ռուս դաշնակահար Վադիմ Վալյաևը (Vadim Valyayev), գրողներ Գայանե Ղազարյանը և Սանդրա Մարտինեսը (Sandra Martinez):
Ակնկալվում է վալենսահայության ակտիվ մասնակցությունը: