Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/Սիմոն.jpg)
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ապրիլի 8-ին մինչև 105 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 184 կգ ծանրաձողը, հրում վարժությունում՝ 230 կգ, և երկամարտի 414 կգ արդյունքով ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:
Նա նաև երկու փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում:
Սա Հայաստանի երրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել Սոնա Պողոսյանը (75 կգ) ու Տաթև Հակոբյանը (90 կգ):
Այսօր, ժամը՝ 19:10-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: