«Հայկազունք» խումբը Գուսան Հայկազունու գլխավորությամբ համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի, Բելգիայի և Հոլանդիայի հայ համայնքներում

Նոյեմբերի 21-ին Ֆրանսիայի ՀՅԴ Արմեն Գարո կոմիտեի նախաձեռնությամբ և հրավերով  «Հայկազունք» խումբը Գուսան Հայկազունու գլխավորությամբ մեկնել է Ֆրանսիա՝  համերգային շրջագայության: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից :

Նոյեմբերի 23-ին «Հայկազունք» խումբը հայրենասիրական երգերի կատարումներով հանդես է եկել  Փարիզի 9-րդ թաղամասի Ռոսինիի դահլիճում:

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Հայկազունք» խումբը այնուհետև շարունակել է իր համերգային շրջագայությունը Բելգիայում և Հոլանդիայում:

Նոյեմբերի 24-ին խումբը ելույթ է ունեցել Բրյուսելում:

Նոյեմբերի 25-ին Նիդերլանդներում հայկական կազմակերպությունները համակարգող միության (SCAON),  MATCH MADE in HEAVEN ընկերության և Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու աջակցությամբ  Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու մեծ դահլիճում տեղի կունենա «Հայկազունք» խմբի համերգը:

 Երեկոյի բացումը կկատարի Ալմելոյի «ԶԱՐԹՈՆՔ» պարային համույթը:

 unnamed (1) unnamed

unnamed (2)unnamed (3)

unnamed (4)

Scroll Up