Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում Սփյուռքի նախարարությունում

Ապրիլի 7-ին, ժամը՝ 12:00-ին, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության 9-րդ հարկում տեղի կունենա Արցախյան ազատամարտի մասնակից կանանց մեծարման միջոցառում: Բացման խոսքով հանդես կգա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ցերեկույթի ընթացքում ելույթներ կունենան «Անահիտ» դասակի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը, ազատամարտին մասնակցած կանայք:
Միջոցառման ընթացքում կհնչեն մայրերին նվիրված բանաստեղծություններ և երգեր, ֆիլմերից և հաղորդումներից կցուցադրվեն հատվածներ: