Սուրգուտի հայկական դպրոցում բացվել է «Գարնանային էտյուդներ» խորագրով ցուցահանդես

Մարտի 5-ին ՌԴ Սուրգուտի Գ. Նարեկացու անվան հայկական կիրակնօրյա դպրոցում բացվել է Լ. Գորդայի անվան գեղարվեստի դպրոցի սաների «Գարնանային էտյուդներ» խորագրով ցուցահանդեսը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է կիրակնօրյա դպրոցի տնօրեն Լիզա Իլբեկյանցը, նույն օրը դպրոցում գարնան և Մայրերի տոնին նվիրված վարպետության դաս են անցկացրել Լ. Գորդայի անվան գեղարվեստի դպրոցի մասնագետները՝ Մ. Ֆ. Լուկմանովան և Լ. Գ. Գաֆարովան:
Միջոցառմանը դպրոցի աշակերտները հանդես են եկել երաժշտական համարներով: