Հայաստան-Ղազախստան.երկու գոլ երկու րոպեում

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մարտի 26-ին տեղի ունեցած տնային խաղում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանին: 73-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է ազգային ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը ֆուտբոլիստի համար 20-րդն էր հավաքականի կազմում:
Մեկ րոպե անց՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Արաս Օզբիլիսը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0:
Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր: Այդ հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը շարունակում է պայքարը եզրափակիչ փուլի ուղեգրի համար:
Լուսանկարները՝Armsport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանի: