ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/խորհրդակցություն.jpg)
Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և միջոցառումների վերաբերյալ, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:
Նախարարը կարևորեց «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի պատշաճ կազմակերպման ու իրականացման խնդիրները:
Շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց տեսաժողովների անցկացումը: Անդրադարձ կատարվեց Պորտուգալիայի, Արգենտինայի, Վրաստանի, Բուրիաթիայի (ՌԴ) հայկական համայնքների հետ նախատեսված տեսաժողովներին, կարևորվեց Հայ բժիշկների համահայկական ընկերակցության ստեղծման նպատակով կազմակերպվող տեսաժողովի անցկացումը՝ ԱՄՆ Արևելյան ափի, Օնտարիոյի, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Մոսկվայի հայ բժիշկների միավորումների և միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները: