Էդուարդ Թոփչյանն Իտալիայի նախագահի կողմից արժանացել է շքանշանի

Oրեր առաջ՝ նոյեմբերի 20-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է«Աշխատանքային վաստակի»  համար շքանշանի՝  Իտալիայի հանրապետության  նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ:

Մրցանակը Մաեստրոյին հանձնվել է  ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի, Ֆիլհարմոնիկ նվագախմբի և բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ՝ ՀՀ-ում Իտալիայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի կողմից:

Սա շատ պատվաբեր մրցանակ է. այն թերևս գնահատականն է Մաեստրո Թոփչյանի՝ իտալական երաժշտարվեստի, հատկապես օպերային արվեստի հանդեպ ունեցած խորը հետաքրքրության, սիրո և նվիրվածության, այն ուսումնասիրելու, կատարելու և տարածելու գործուն ջանքերի համար:

Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի

unnamed unnamed (1) unnamed (2) unnamed (9)

Scroll Up