Տեղի կունենա երգչուհի, երգահան Լիլիթ Յանի՝ «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը

Մարտի 16-ին, ժ.19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հովանավորութամբ տեղի կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի, երգահան Լիլիթ Յանի՝ «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը (հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք):

Ծրագրում կհնչեն Կոմիտասյան կատարումներ («Չինար ես»,«Քելե քելե», «Կուժն առա», «Երկինքն ամպել է», «Ցոլեր»):

Լիլիթ Յանը՝ որպես խմբավար և երգչուհի աշխատել է բազմաթիվ եկեղեցիներում:
Որպես մենակատար-երգչուհի՝ մասնակցել է  հանրապետական, համահայկական և միջազգային մրցույթների և փառատոնների:

Scroll Up