Սանկտ Պետերբուրգում հայ սամբիստները լավագույն ելույթն են ունեցել պատմության մեջ

 Սանկտ Պետերբուրգում ավարտված սամբոյի աշխարհի առաջնության մրցաշարում Հայաստանի սամբիստները նվաճեցին 5 մեդալ՝ 1 ոսկե եւ 4 բրոնզե: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել Է ծանր քաշային Աշոտ Դանիելյանը, բրոնզե պարգեւների են արժանացել Տիգրան Կիրակոսյանը եւ Սոսե Բալասանյանը՝ տղամարդկանց եւ կանանց մրցումների 52 կգ քաշային կարգում, 48 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը եւ 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը՝ մարտական սամբոյի մրցաշարում:

Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Ասլանյանը, այս արդյունքը լավագույններից մեկն Է հայկական սամբոյի պատմության մեջ:

Մրցաշարում 15 ոսկե, 4 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ Է նվաճել Ռուսաստանի թիմը:

Մրցաշարում խաղարկվել է մեդալների 27 կոմպլեկտ կանանց, տղամարդկանց եւ մարտական սամբոյի մրցաշարերում:

Սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցել է 75 երկրի շուրջ 700 մարզիկ: Ի դեպ, այն հոբելյանական Էր. սամբոն հիմնվել Է 75 տարի առաջ:

Սամբոյի աշխարհի հաջորդ առաջնությունը կանցկացվի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից ոչ հեռու գտնվող Նարիտա քաղաքում:

 http://armenpress.am

Scroll Up