Տեղի կունենա Էդիկ և Տաթևիկ Մինասյանների «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» և «Հայ հերոսուհի կանայք» գրքերի շնորհանդեսը
Մարտի 14-ին, ժ.14:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների հովանավորությամբ հրատարակված Էդիկ և Տաթևիկ Մինասյանների «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» և «Հայ հերոսուհի կանայք» գրքերի շնորհանդեսը (հասցեն՝ ՀՀ սփյուռքի նախարարություն, Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Միջոցառմանը կմասնակցեն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, գիտնականներ, հյուրեր: