Հենրիխ Մխիթարյանը կրկնել է 7 տարվա ռեկորդը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն Ուեյն Ռունիից հետո, ով գոլի հեղինակ է դարձել եվրագավաթային երեք խաղում անընդմեջ,- տեղեկացնում է «OPTA»-ն:

Ռունին այդ ռեկորդը սահմանել է 2010 թվականի մարտին:

Մխիթարյանն աչքի է ընկել Եվրոպա լիգայի` Լուգանսկի «Զարյայի», ֆրանսիական «Սենթ Էտյենի» և ռուսական «Ռոստովի» հետ խաղերում:

Scroll Up