Հանդիպում Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արման Ավետիսյանի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/հանդիպում-300x225.jpg)
Մարտի 5-ին Բելգիայի Օստենդ քաղաքի «Արագած» մշակութային միությունում կայացել է հանդիպում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արման Ավետիսյանի հետ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից, Օստենդի հայ կրթօջախի սաները մեծ ոգևորությամբ են դիմավորել Արմանին, ում համար նաև պատրաստել էին գեղեցիկ բանաստեղծություններ: Հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում: Արմանը համբերատար պատասխանել է ներկաների հարցերին, փոքրիկների ցանկությամբ խոսել բանակային կյանքի, առօրյայի մասին: