«Հիշողություն և խտրականություն» խորագրով համաժողով Ֆրանսիայի «ԿԱԼՄԵՏ» վարժարանում
2015 թվականին նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ֆրանսիայի և համայն աշխարհի հայկական հասարակական կազմակերպությունները միավորվեցին և տարաբնույթ միջոցառումների միջոցով հանրությանը ներկայացրին պատմական եղելությունը:
Նիցայի համահայկական միություն հասարակական կազմակերպությունը (Alliance Pan Arménienne) որոշեց իրականացնել այն մանկավարժության միջոցով՝ Նիցա քաղաքի կրթօջախներում իրականացնելով տարբեր միջոցառումներ:
2017 թվականի փետրվարին «ԿԱԼՄԵՏ» վարժարանի տեսուչի ջանքերով, ով մեծ հեղինակություն է վայելում, մեկ շաբաթ «Հիշողություն և խտրականություն» խորագրով կազմակերպվեցին ցուցահանդեսներ, համաժողովներ՝ համախմբելով 1200 աշակերտների:
Համաժողովները վարեցին Լիոնում ապրող նշանավոր հայ դասախոս, CNMA գրադարանի պատասխանատու Դանիել Մկրտչյանը և գրող, հրատարակիչ Արա Գրիգորյանը Փարիզից:
«ARAM» կազմակերպության կողմից ցուցադրվեցին հատվածներ «Աղետ» ֆիլմից: Նիցայի համահայկական միության նախագահ Մարինա Պետրոսյանը խոսեց Հայոց պատմության մասին, ներկայացրեց Ցեղասպանության ականատեսների հիշողությունները և խտրականություն սերմանող պատմական դրվագներ:
Այնուհետև դպրոցականները մասնակցեցին երկու համաժողովի: Առաջինի ժամանակ Դանիել Մկրտչյանը ներկայացրեց խտրականության բոլոր դրսևորումները, իսկ երկրորդի ընթացքում Արա Գրիգորյանը խոսեց Հայոց ցեղասպանության դրդապատճառների մասին:
Մեկ շաբաթվա ընթացքում դեռահասները դարձան այն երիտասարդները, որոնք սկսեցին գիտակցել և հասկանալ մարդու իրավունքների հավասարությունը և ռասայական խտրականության տարբերությունը:
Նիցայի համահայկական միություն