Սինգապուրի հայ համայնքը նշեց Բուն Բարեկենդանի տոնը

Փետրվարի 26-ին՝ Մեծ Պահքի նախօրեին և Բուն Բարեկենդանի տոնին, երկար դադարից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցում Սուրբ և Անմահ պատարագ մատուցվեց՝ Ծայրագույն Արևելքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ, Սինգապուրի, Մայանմարի և Բանգլադեշի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի ձեռամբ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Սինգապուրի հայկական համայնքից, օրը բազմանշանակ ու հիշարժան էր. տոնական Սուրբ Պատարագով ազդարարվեց Մեծ Պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը (Սուրբ Զատիկ): Համաձայն եկեղեցական ավանդության՝ այս ընթացքում հավատացյալները ոչ միայն հրաժարվում են կենդանական մթերքից, այլև՝ տարատեսակ վատ սովորություններից՝ իրենց կյանքում ավելացնելով աղոթական պահերը։

Բացի համայնքի անդամներից, Սուրբ Պատարագին մասնակցեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Տիար Հայկ Դիդիզյանը՝ Մեծ Բրիտանիայից, Աշոտ, Լորա և Հայկ Թունյաները՝ Սինգապուրից։ Իսկ Սինգապուրի բալետի և երաժշտության ակադեմիայից Գայանե Վարդանյանի հոգեթով երգերը՝ երգեհոնի նվագակցությամբ, թևածեց  եկեղեցու կամարներում։ Վերանորոգման աշխատանքներն ավարտված են և Հայ Եկեղեցին կրկին իր ամբողջ գեղեցկությամբ դռները բացել է հավատացյալների ու այցելուների առջև։ Իսկ հովվատան շինարարական աշխատանքների ավարտից հետո հովվատունը ևս կծառային իր նպատակին՝ եկեղեցասեր Տիկին Նանաջան Հովհաննեսի կտակի համաձայն:

Հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանն իր քարոզում գոհունակություն հայտնեց համայնքին՝ իրենց եկեղեցասիրության և ազգասիրության համար, ապա բացատրեց Բուն Բարեկենդանի և Մեծ Պահքի սքանչելի խորհուրդները։ Ի մասնավորի, Հայր սուրբը նշեց․ «Մեծ Պահքը ինքնաքննման և ինքնամաքրման հոգևոր ճամփորդություն է։ Այս շրջանը ոչ միայն սննդից մեզ հեռու պահելու ժամանակն է, այլև, որն ամենակարևորն է՝ մեղքից։ Առանց հոգևորի այս շրաջնն անկատար և անիմաստ է: Այս ընթացքում յոթ ուշագրավ հանգրվանների կհանդիպենք՝ կիրակիների, որոնք ի մասնավորի ունեն իրենց անվանումները՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ։ Յուրաքանչյուր կիրակի մեզ պատրաստում են մասնակից դառնալու Մեր Տիրոջ Հրաշափառ Հարության աննկարագրելի խորհիդին »:

Սուրբ Պատարգի ավարտին Սուրբ Խորանի վարագույը փակվեց՝ ի նշան Ադամի ու Եվայի դրախտից արտաքսման, քանզի եկեղեցին դրախտի օրինակն է, և Սուրբ Խորանի վարագույրի փակվելը խորհրդանշում է դրախտից արտաքսումը.Աստված դուրս հանեց նրանց բերկրության դրախտից և հրամայեց քերովբեներին, որպեսզի բոցեղեն սրով հսկեն դեպի կենաց ծառը տանող ճանապարհները: Մեծ Պահքի ընթացքում փակ վարագույրով է մատուցվում պատարագները։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցին առաջին քրիստոնյա եկեղեցին է Սինգապուրում։ Հակառակ այն փաստին, որ այստեղ հայ համայնքը միշտ փոքրաթիվ է եղել, այնուամենայնիվ, մեծ և անջնջելի հետք է թողել Սինգապուրի վաղ պատմության, նրա ձևավորման ու զարգացման վրա։ Այսօր Սինգապուրի Հայ եկեղեցին իրական վկայություն է այն հարուստ ժառանգության, որ ժամանակին տեղի փոքրաթիվ հայ համայնքը կերտել և արարել է այստեղ։

1827 թին Հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գրիգոր Հովհաննեսը նշանակվում է իբրև հոգևոր առաջնորդ Սինգապուրի հայ համայնքի: 1835 թ.-ին, ընդառաջ տեղի համայնքի խնդրանքին, Սինգապուրի կառավարությունն անվճար հող է հատկացնում՝ Հայ եկեղեցի կառուցելու նպատակով։ Նույն տարում եկեղեցու շինարարությունն ավարտվում է, և հաջորդ տարի՝ 1836 թին, եկեղեցին օծվում է։ Այն մինչև օրս համարվում է իռլանդացի անվանի ճարտարապետ Ջորջ Դրումգուլ Քոլմանին լավագույն գլուխգործոցը։ 1973 թի հունիսի 28-ին Սինգապուրի Ազգային հուշարձանի պահպանության խորհրդի կողմից Հայ եկեղեցին պաշտոնապես ճանաչվում է երկրի ազգայինպատմական կոթողներից մեկը։

Ժամանակի ընթացքում հայ համայնքի թիվը փոքրանում է, և ի վերջո, 1930-ականների Սինգապուրի համայնքի վերջին հայ հոգևոր հովիվը, ով ապրում և սպասավորում էր տարածաշրջանում, ստիպված է լինում վերադառնալ Հայրենիք։ Այսպիսով ավելի քան 80 տարի Սինգապուրի Հայ համայնքը հոգևոր առաջնորդ չի ունենում։

2016 թին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանը նշանակվում է Հոգևոր հովիվ Սինգապուրի, Մայանմարի և Բանգլադեշի, ինչպես նաև Նորին Սրբության ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում:

Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայումս հաստատված է Յանգունում (Մայանմար), քանի որ Սինգապուրի Հայ եկեղեցու պատկան հովվատունբնակարանը, որը կառուցվել է 1905 թին մեծազնիվ տիկին Նանաջան Հովհաննեսի ծախսերով` ի հիշատակ իր լուսահոգի ամուսնու՝ մեծարգո Տիար Շահնազար Սարգիսյանի և նվիրաբերվել Հայ եկեղեցուն՝ իբրև հոգևոր հովվի բնակարան, այժմ գտնվում է վերանորոգչական աշխատանքների ներքո։

2016 թի մայիսին Սինգապուրի ազգային հուշարձանի պահպանության խորհուրդը հուշարձանների պահպանության ծրագրի շրջանակներում SG$2.22 մլն. դոլար է հատկացնում Սինգապուրի պատմական հուշարձանների վերանորոգության և խնամատարության համար, և առաջին անգամ Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ընդգրկվում է այս լայնամաշտաբ ծրագրի շրջանակներում։ Վրանորոգչական աշխատանքների պատճառով, ամիսներ շարունակ Սինգապուրի հայերին հնարավություն չի ընձեռնվում աղոթելու և Սուրբ պատարագների խորհրդակատարություններին մասնակից դառնալու: Այսօր, սակայն եկեղեցու հիմնական վերանորոգման աշխատանքներն ավարտված են, և Հայ եկեղեցին կրկին իր ամբողջ գեղեցկությամբ իր դռներն է բացել հավատացյալների ու այցելուների առջև։ Իսկ հովվատան շինարարական աշխատանքների ավարտից հետո հովվատունն ևս կծառային իր նպատակին՝ եկեղեցասեր տիկին Նանաջան Հովհաննեսի կտակի համաձայն՝ վառ պահելով իր մեծանուն ամուսնու՝ Շահնազար Սարգիսյանի հիշատակը:

%d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%808 %d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%809 %d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%8010

%d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%802 %d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%803 %d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%804 %d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%805 %d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%806 %d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%807

Scroll Up