Մայրենիի տոնին նվիրված միջոցառում Թուլուզ քաղաքում

Մայրենիի տոնին նվիրված միջոցառմանը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի «Մեսրոպ Մաշտոց » հայկական երկօրյա դպրոցի երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցել։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, սաները ինչպես դասարանում, այնպես էլ տանը ջանասիրաբար գրել են «Իմ քաղցր լեզու» թեմայով շարադրություններ, սովորել «Մեր լեզուն» երգը և ազգային պարի շարժումներ։
Միջոցառումը նախաձեռնվել և կազմակերպվել է Ֆրանկո-հայկական ասոցիացիայի և «Մեսրոպ Մաշտոց» երկօրյա դպրոցի տնօրինության կողմից։ Իրենց գնահատելի ներդրումն են ունեցել նաև ծնողները և ուսուցիչները։