Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար

/Նովոստի–Արմենիա/. Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
«Կոմսոմոլսկայա պրավդայի» հաղորդմամբ, մրցանակի դափնեկիրների թվում է Տիգրան Բաղդասարյանը, ով բնակվում է Ստավրոպոլի երկրամասում։
2014 թ.–ի օգոստոսին Տիգրանը ծնողների հետ հանգստանում էր Կիսլովոդսկի ակվապարկում, որտեղ այդ օրը շատ մարդ կար, հատկապես շատ էին երեխաները։ Ոչ ոք անգամ չնկատեց, թե ինչպես երեք տարեկան փոքրիկը սայթաքեց և ընկավ ջուրը։ Երեխան սկսեց խեղդվել։ Տեսնելով այդ ամենը` Տիգրանը փրկության հասավ նրան։ Նա լողալով հասավ երեխային, հանեց ջրից և սկսեց արհեստական շնչառություն անել։ Երբ հասան մեծահասակները, փոքրիկի կյանքին արդեն վտանգ չէր սպառնում։
Ընդհանուր առմամբ, մրցանակի արժանացան յոթ մանկական և երիտասարդական հասարակական կազմակերպություններ և 113 երիտասարդներ։ Ամենափոքրիկ հերոսը 7 տարեկան է, ամենամեծը` 23։