Արցախն ավելի զարգացած ու ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը. Մանուել Օքսենռայտեռ

Հնարավորություն եմ ունեցել հանրաքվեի ընթացքում ստուգել այն ամենը, ինչը որ հետաքրքրում էր մեզ. անպատասխան հարց չենք ունեցել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի «Ցուեռստ» լրատվական վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Մանուել Օքսենռայտեռն, ով իր խմբի հետ դիտորդական առաքելություն է իրականացրել Արցախում:

«Արցախի ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հետ ենք հանդիպել, ով քննադատել է նոր Սահմանադրությունը, բայց չի քննադատել հանրաքվեն: Մենք կարող ենք ասել, որ հանրաքվեն լրիվությամբ համապատասխանում էր միջազգային չափանիշներին: Անձնակազմը լրիվ պատրաստված էր: Մեզ համար մեծ փորձ էր, որպես դիտորդ, մասնակցելու Արցախի Սահմանադրության հանրաքվեին: Մենք Գերմանիայում կներկայացնենք Արցախը այնպիսին, ինչպիսին կա»,- ասել է Մանուել Օքսենռայտեռնը և ընդգծել, որ Ադրբեջանի «Սև ցուցակ»-ում հայտնվելն իրենց չի անհանգստացնում, և երկիրը, որն ունի սև ցուցակներ, խոսում է իրենց ոչ ժողովրդավարական երկիր ունենալու մասին: Ադրբեջանն իրենց երկրում դրանով փորձում է շեղել ուշադրությունը մարդու իրավունքների խախտումներից: Մանուել Օքսենռայտեռնի խոսքով Արցախն ավելի զարգացած ու ժողովրդավարական երկիր է, ինչը չեն լսել Ադրբեջանի մասին:

Scroll Up