Հայաստանին նվիրված ձեռնարկ Ֆրանսիայում

Փետրվարի 4-ին Պուատուի( Ֆրանսիա) «Պուատուի հայերը» հայկական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանին ու հայկական մշակույթին նվիրված միջոցառում էր կազմակերպվել:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները՝ միջոցառումը սկսվել է վաղ առավոտյան՝ ֆրանսիացիներին հայկական խոհանոցի դասավանդմամբ: Պատրաստվել է տոլմա, Հայաստանից բերված աճարով փլավ, հայկական ավանդական գաթա: Երեկոյան տեղի է ունեցել հայկական ճաշկերույթ, որին ներկա են եղել 100-ից ավելի ֆրանսիացիներ:

Այնուհետև  համայնքի պարուհիները ներկայացրել են հայկական պարեր, որին հաջորդել է «Ճանապարհորդություն Հայաստանում» ֆիլմի ցուցադրումը:

Միջոցառումը եզրափակվել է Հայաստանի մասին կոնֆերանս-քննարկմամբ: Հնչել են հարցեր Հայոց պատմության, խոհանոցի, Լեռնային Ղարաբաղի, Արարատ սարի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ:

Ֆիլմի ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ: Ներկայացված եկեղեցիները ֆրանսիացիների մոտ առաջացրել են հարցեր՝ կապված կրոնի հետ, որն էլ համայնքի անդամներին մեկ անգամ ևս առիթ է տվել հպարտորեն շեշտել. «Հայերն առաջինն են ճանաչել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն» նախադասությունը:

Հայոց հրաշք բնության տեսարաններն էլ ցանկություն են առաջացրել մեկնել և բացահայտել Հայաստանը: Քննարկման ընթացքում մի կին վերցրել է խոսափողն ու ասել. « Հարց չունեմ, բայց ուզում եմ ասել, որ այս ամենից հետո միակ ցանկությունս Հայաստան գնալն է, խոստանում եմ՝ մյուս միջոցառմանը ինքս պատասխանել Հայաստանի մասին հարցերին, քանի որ ճանապարհորդությանս արդյունքում կփորձեմ ոչ մի րոպե չկորցնել ու տեղեկանալ ամեն ինչի մասին»:

Սա փաստում է, որ միջոցառումը կարելի է հաջողված համարել:

%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a11 %d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a12%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a13 %d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a14%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a15 %d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a16%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a17 %d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a18 %d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a19

 

Scroll Up