Մայրենիի օրվան ընդառաջ
Փետրվարի 21-ին Հայաստանում և Սփյուռքում նշվելու է ՅՈՒՆԵՍԿՕ–ի և Հայոց պետության կողմից սահմանված «ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐ» տոնը, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել էր «ԻՄ ՔԱՂՑՐ ԼԵԶՈՒ» թեմայով շարադրությունների մրցույթ:
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է հատվածներ` Սփյուռքի տարբեր երկրներում ապրող հայորդիների՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով մրցութային շարադրություններից:
***
«Մայրենի գանձերի ամէն տառը լեզվի առաջին թոթովանք է: Մենք հայ ենք, ունենք մեկ միասնական լեզու և նրա շնորհիւ է, որ հայը մնաց հայ և մնաց իր հայրենի հողում: Քաղցր և անմահական լեզու, որ ազգը փրկեց ոչնչացումից, ձուլումից ու հայոց աշխարհը լուսաորեց իր շքեղութեամբ:
Հայերենը կարծես՝ թևւաոր խօսք է, որը ուղեկցում է դէպի իր օրրանը, դէպի իր հայրենի բարձրութիւնները և հայրենի տունը»:
Արեգ Յարութիւնեան, 9-րդ դասարան
Իրան, Սպահան
«Եթէ կարողանայի ներկայացնել, թէ ինչ է նշանակում ինձ համար Մայրենի լեզուն…Մայրենի լեզուն է, միշտ ինձ հնարաւորութիւն տւել արտայայտելու իմ մտքերը, ներկայացնելու ինքս ինձ, իսկ այսօր ես ունեմ նրան ներկայացնելու հնարաւրութիւն, ինչպես արժանի աշակերտն իր ուսուցչին:
Գուցէ գրեի նա շքեղ է, նուրբ ու գեղեցիկ, խորհրդավոր ու միշտ օժդուած զարմացնելու կարողութեամբ: Մեր լեզուն նման է այն ժողովրդին, ով կրում է այդ լեզուն՝ պարզ ու մաքուր.նա ասես՝ պատմում է մեր ժողովրդի մասին, փառաբանում է նրա ուժը»:
Անիա Բորումեան, 9-րդ դասարան
Իրան, Սպահան
«Հայերի համար լեզուն սուրբ է, ժամանակներ անց հենց մարդիկ կռվել են լեզւով, երբ չի եղել զէնք: Թշնամիները ջանացել են, որ ոչնչացնեն մեր քաղցր լեզուն, բայց քանի որ մենք յոգեպէս կոտրված չենք եղել, չենք պարտւել նրան:
Լեզուն այնքան սուրբէ, որ չենք կարող նմանեցնել ոչ մի բանի,միայն կարող ենք նմանեցնել թանկագին ու փայլող ալմաստի»:
Ալմարա Թահմազեան, 9-րդ դասարան
Իրան, Սպահան
«Մայրենի լեզու բառը լսելիս՝ բոլորս յիշում ենք Մեսրոպ Մաշտոցին, նա էր, որ հայ ազգին փրկեց այդ դառը, մութ դարաշրջանից և մեզ ուղեկցեց նոր դարաշրջան՝ ոսկե դարեր: Նախքան այդ՝ հայ ազգն ուներ հերոսներ, որոնց պայաքարելու համար զենք էր պետք, և Մեսրոպ Մաշտոցն իր հերոսութեամբ այդ զենքը տւեց հայ հերոսներին»:
Սելին Մկրտչեան, 9-րդ դասարան
Իրան, Սպահան
«Կյանքի սկիզբն ու վէրջը մեր լեզուն է: Լեզուն մեր ազգայնութիւնն է, ամէն ազգ իր լեզւով է տարբերվում:Մեր լեզուն մեր զէնքն է, հոգու պաշտպանն է, մի լոյս, որ չպետք է մարւի:
Դարեր առաջ մեր լեզուն իր մեծարժէք պարտքը լիովին կատարեց.հայրենիքի պաշտպանումը, ինչպես մի անվեհեր, արի հայրէնասեր և զգայուն զինւոր»:
Անի Մկրտչեան, 9-րդ դասարան
Իրան, Սպահան