Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքի բացմամբ մեկնարկում են Սփյուռքի նախարարության «Մայրենիի շաբաթ» միջոցառումները

Փետրվարի 18-ին, ժ.12:00-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (հասցեն՝ Տերյան 42/1) տեղի կունենա Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը, որը կգործի փետրվարի 18-ից 21–ը:

Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի նախարարությունները: Ցուցահանդես-վաճառքին աջակցել են ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանը, Հայաստանի գրողների միությունը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը և մի շարք հրատարակչություններ:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Կից «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության (18-24 Փետրվար) «Մայրենիի շաբաթ» միջոցառումների ծրագիրը. 

–  Փետրվարի 18-ին,  ժամը` 12:00-ին

                     –  Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառք

                      (Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան)                   

-Փետրվարի 20– ին, ժամը` 12:00-ին

                            – Կլոր-սեղան` «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում»

                              – «Լեզվի նշանակությունը և նրա` որպես ռազմավարական գործիքի

                                վտանգվածության խնդիրները, լուծման ուղիները»   

 

– Փետրվարի    21-ին, ժամը` 11:00-ին

                  – Այցելություն Օշական

                        ժամը` 12:30-ին

                           -Այցելություն Երևանի Մատենա­դա­րա­ն

                   ժամը` 14:00-ին

                 -«Հայաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան        կայքի               շնորհանդես

                -«Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթի ամփոփում 

Փետրվարի 24-ին ժամը` 14:00-ին

Եգիպտացի մտավորական Ռիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհում» պատկերագրքի շնորհանդես

ժամը` 16:00-ին

Հեռակոնֆերանս՝ Հայաստան-Լիբանան. Արևմտահայերենի վտանգ­վածությունը և պետական լեզվաքաղաքական խնդիրները թեմայով (ուսուցիչների, լեզվաբանների, մտավորականների մասնակցու­թյամբ

Scroll Up