Իրանահայ բուժքույրը՝ Իրանի 2016 թվականի լավագույն բուժքույր

Սպահանի «Ալ-զահրա» ուսուցման եւ բժշկական կենտրոնի (ICU) բաժանմունքում  աշխատող հայ բուժքույր Անահիտ Փիլոսյանը, Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Իրանի 2016 թվականի օրինակելի բուժքույր` մասնագիտական բարձր հմտությունների, հիվանդների նկատմամբ ցուցաբերած հոգատարության եւ աշխատանքում դրսեւորած  պարտաճանաչության ու բծախնդրության համար: Նա նույն այս հատկություններով է ճանաչված իր աշխատանքի վայրում եւ գործընկերների մոտ:

Ինչպես հայտնում է norjugha.ir կայք-էջը՝ Անահիտ Փիլոսյանը ծնվել է 1976 թվականին, Ահվազում, ուր եւ ապրել է մինչեւ իր ամուսնանալը` 2000 թվականը: Նա իր դպրոցական կրթությունն ստացել է Ահվազի հայոց ազգային «Քարուն» տարրական եւ «Րաֆֆի» ուղեցույց եւ պարսկական «Եֆաթ» միջնակարգ դպրոցներում:

Այնուհետեւ մասնակցելով  համալսարանների մուտքի քննությանը` ընդունվել է Ահվազի Ազատ համալսարանի հիվանդապահության ճյուղում եւ ավարտել 2000 թվականին: Նա աշխատանքի է անցել «Ալ-զահրա» հիվանդանոցում` 2001 թվականից եւ մինչեւ օրս անդամակցում է Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպությանը:

taghdir

 

Scroll Up