Տեառնընդառաջի տոնը Ախալցխայի Սբ . Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Փետրվարի 13-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հանդիսապետությամբ հոգևոր տեսուչ Հակոբ աբեղա Սահակյանի, կատարվեց երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Նախատոնակի ավարտին հոգշ․ Հայր Սուրբը և Արժ․ Տեր Հայրը կատարեցին նորապսակների օրհնության կարգ։
Ինչպես հաղորդում է akhaltskha.net-ը՝ Հայր Սուրբն և Արժ․ Տեր Հայրն իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքն հղեցին նորապսակներին, որից հետո Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու 2017թ խաչքավոր Հովհաննես Գրիգորյանը փոքրիկ նվերներ փոխանցեց նորապսակներին։
Եկեղեցական արարողությունից հետո հավատավոր ժողովուրդը հոգեւորականների ուղեկցությամբ հավաքվեց եկեղեցու բակում ուր վառվեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը: Տեառնընդառաջի հիմնական տոնակատարությունները շարունակվեցին վառված խարույկի շուրջ: