Տիգրան Սարգսյանն ընդունել է «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերն անդրադարձել են փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, ավիացիոն և արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:
«Տոտո գրուպ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ են երկկողմ համագործակցության:

Տիգրան Սարգսյանը ողջունել է իտալական ընկերության նախաձեռնությունը և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ աշխատել իտալացի գործընկերների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

10858_am_2 10858_am_1

Scroll Up