Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է ընդունելություն

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-12 տարեկան աշակերտների ընդունելություն՝ հարցազրույցի ձևաչափով:

Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական Ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

– Անձնագիր (առնվազն 4 տարվա վավերականությամբ),

– Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ),

– Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,

– Ծնողի/խնամակալի կողմից լիազորագիր՝ վավերացված նոտարի կողմից,

– Լուսանկար 4 հատ, որից 2-ը՝ (5 x 5), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի  վրա),  իսկ մյուս 2-ը՝ (3 x 4)

– Մկրտության վկայական,

– Փոստային հասցե:

Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2017 թ. փետրվարի 6-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:

Տեղեկությունների համար

  1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,
  2. գրել՝ mayratorqdk@gmail.com էլ.հասցեին

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկութ-յունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in/

https://web.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy/  կայքէջերում:

Scroll Up