ՀԱՀ մագիստրատութայի ուսանողները առաջարկում են անգլերենի դասընթաց «Մեր տունը» ՀԿ-ին

 Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների մագիստրոսական ծրագիրը`

Ուսուցանել Անգլերենը, որպես Օտար Լեզու

  Էջմիածին, Հայաստան- Հայաստանի Ամերիկյան Համալսարանի մագիստրատուրայի երկու ուսանողներ անցկացնում են` Ուսուցանել Անգլերենը, որպես Օտար Լեզու, իրենց մագիստրոսական թեզի ավարտական ծրագիրը «Մեր տունը» ՀԿ-ում: Ալվարդ Կարապետյանը և Տաթևիկ Հարությունյանը ներկայացնում են անգլերեն լզվի նոր դասընթաց, որը հատուկ կազմված է «Մեր տունը» ՀԿ-ի բնակիչների կարողությունների և հետաքրքրություններ հիման վրա:

Այս համագործակցության նպատակն է Մեր տունը ՀԿ-ին տրամադրել անգլերեն լեզվի ծրագիր, որը կարող է դասավանվել կանոնավոր կերպով, համապատասխանում է աղջիկների նպատակներին, և նախատեսված է բարելավելու անգլերենի իմացությունը: ՀԱՀ մագիստրատուրայի ֆակուլտետի խորհրդականներն են պրոֆեսոր` Իրշատ Մադյարովը և Գալուստ Մարտիրոսյանը:

 Ուսուցումը ընգրկելու է թեմաներ և իրավիճակներ, որոնք ուղղված են ընդլայնելու հնարավորություններն ու ձեռներեցությունը: Մասնավորապես, «Մեր տունը» ՀԿ-ի բնակիչները կսովորեն լեզուն, որը կօգնի նրանց պրակտիկայում և աշխատանքում, ինչպես նաև համագործակցել հյուրերի հետ, որոնք այցելում են «Մեր տունը» ՀԿ ողջ տարվա ընթացքում:

Ալվարդը և Տաթևիկը դասավանդում են անգլերենի կուրս, որըն իրենք են կազմել և զարգացրել: Նրանցից յուրաքանչյուրը կդասավանդի կուրսը 20 ժամվա ընթացքում: Պիլոտային ծրագրի վերջում Ալվարդն ու Տաթևիկը կներկայացնեն իրենց ծրագրի վերջնական արդյունքները:

  Թեզի ծրագիրը, որոնք տարբեր է են համալսարաններում, սովորաբար ավելի “փորձարարական” ծրագրեր են, որտեղ ուսանողները օգտագործում են այն ամենը ինչ սովորել են իրենց մագիստրոսական ծրագրի ընթացքում և կիրառում են այն ուսումնասիրելու մի կոնկրետ գաղափար:

«Մեր տունը» ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը ասել է,-  « Մենք շատ ուրախ ենք, որ Ալվարդն ու Տաթևիկը որոշել են  աշխատել   «Մեր տունը» ՀԿ-ի աղջիկների հետ: Մենք ուրախ ենք ՀԱՀ-ի հետ այս նոր համագործակցության համար, և հուսով ենք, որ սա բազմաթիվ համագործակցություններից  է ապագայում»:

  Դոկտոր Մադյարովը ասել է, -« Մեր  մագիստրոսական ծրագրում, մենք կոչ ենք անում մեր ուսանողներին հանձն առնել այն ծրագրերը , որոնք անդրադառնում են իրական կյանքի խնդիրներին և դրական ազդեցություն կունենան համայնքի վրա: Մենք ոգևորված  ենք Ալվարդի և Տաթևիկի նախագծի համար և շնորհակալ ենք «Մեր տունը» ՀԿ-ին մեզ դիմելու համար»:

«Մեր տունը» ՀԿ-ի առաքելությանը իրենց աջակցությունն են ցուցաբերում շատ կորպորատիվներ, կազմակերպություններ և անհատներ: «Մեր տունը» ՀԿ-ի գործընկերներն են՝ ԱՄՆ-ի դեսպանատան Կանանց Մենթորական Ծրագիրը, , Լիտվայի դեսպանատունը, «Մայքրոսոֆթ» Հայսատանը, ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏԸ, Հայ Օգնության Ֆոնդը (FAR), Ծնողազուրկ Հայ երեխաների Օգնության Միություն(SOAR),  Էջմիածնի քաղաքապետարանը, Գավառի մանկատուը, Վանաձորի մանկատունը, Հայաստանի Ծառատունկ Ծրագիրը, Հայաստանի Ակնաբուժական Ծրագիրը (AECP),ՍՕՍ մանկական գյուղը և Սբ. Հովհաննես հայկական եկեղեցին – Դեթրոյիթի Կանանց Միությունը:

  «Մեր Տունը» ՀԿ-ն հանդիսանում է ջերմ օջախ 18-ից 24 տարեկան ծնողազուրկ և անապահով երիտասարդ  աղջիկների համար: Մեր առաքելությունն է կրթել և զինել նրանց հմտություններով, որպեսզի կարողանան ինքնուրույն ապրել հասարակության մեջ: Կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը ղեկավարում է ծրագրի ամենօրյա գործունեությունները:

  «Մեր Տունը» ՀԿ-ն գտնվում է Էջմիածնում: Այն գրանցված,շահույթ չհետապնդող կազմակերպություն է ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգում և հասարակական կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում: Այն չունի քաղաքական կամ կրոնական պատկանելիություն:

 Նվիրատվությունների համար խնդրում ենք այցելել www.mer-doon.com  սեղմել “Donate” կոճակը։ Տեղեկությունների համար կապվեք www.mer-doon.com ։ Շնորհակալ ենք։

 

 

 

 

 

 

 

 

Scroll Up