7-ամյա հալեպցի աղջնակը բաց նամակով դիմել է Թրամփին՝ խնդրելով փրկել սիրիացի երեխաներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/3500.thumb_.jpg)
Հալեպի 7-ամյա բնակչուհի Բանա ալ Աբեդը, որը պարբերաբար գրառումներ էր անում պաշարված քաղաքից և հուզիչ «թվիթների» շնորհիվ հազարավոր հետևորդներ է ձեռք բերել սոցկայքում, բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ աղերսելով «մի բան անել սիրիացի երեխաների համար», tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Guardian-ը։
«Հարգելի՛ պրն Թրամփ, ես մեկն եմ այն սիրիացի երեխաներից, որոնք տառապում են այս պատերազմից: Ընկերներիցս ոմանք զոհվել են: Շատ կուզենայի, որ նրանք այժմ ողջ լինեին, և մենք կարողանայինք խաղալ: Հալեպում ես չէի կարողանում խաղալ, քանի որ դա մահվան քաղաք էր: Ուստի՝ պետք է գիտակցել, որ խաղաղությունը շատ կարևոր բան է՝ նաև Ձեզ համար: Այնուհանդերձ՝ միլիոնավոր սիրիացի երեխաներ տառապում են երկրի տարբեր մասերում. նրանք տառապում են մեծերի պատճառով:
Պարբերականը նշում է, որ երեխան, որը Հալեպի ազատագրումից հետո տեղափոխվել է Թուրքիա և այժմ այնտեղ է ապրում, նամակը գրել է Թրամփի երդմնակալությունից օրեր առաջ: