Զարգացող հյուրատնային բիզնես` սեփական տանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/A8man-Have8djan.jpg)
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Արման Հախվերդյանը 2012 թ-ից իր համտեսի սրահում հյուրընկալում է զբոսաշրջիկների: Այնտեղ նա ցուցադրում է խմիչքների և հայկական ավանդական ճաշատեսակների պատրաստման գործընթացը, կազմակերպում ճաշ, ընթրիք, ինչպես նաև խմիչքների և չրերի համտես և վաճառք: «Ունեմ սեփական գինու և չրերի մեծ տեսականի տեսականի, որը նույնպես հյուրասիրում և վաճառում եմ զբոսաշրջիկներին, ինչն ապահովում է նրանց հոսքը ինձ մոտ: Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) ինձ հնարավորություն տվեց ստանալ վարկային երաշխավորություն` ցածր տոկոսով վարկի համար, որը հանգեցրեց իմ բիզնեսի զարգացմանը»,- նշում է Հախվերդյանը:
Տեսնելով որ իր հայրենի մարզն ունի զբոսաշրջիկների մեծ հոսք, մտածել է սեփական տունը վերածել համտեսի սրահի և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռնել վայելել Վայոց Ձորի բարիքները: Նա հաջողված է համարում իր այդ գաղափարը: Նաև հաճախորդներին դուր է գալիս այն փաստը, որ Արմանի հյուրատանը սպասարկումն իրականացվում ենք ընտանեկան մթնոլորտում:
Գործարարը համոզված է` հաջողության հասնելու համար պետք է աշխատել ջանասիրաբար և հաճախորդների պահանջներին համապատասխան: Նրա հիմնական դժվարությունը մեծ չափի ֆինանսների բացակայությունն է, որը խանգարում է բիզնեսի արագ ընդլայնմանը: «Դրա պատճառով դժվարանում եմ շարժվել ներկայիս պահանջվող պայմաններին համընթաց»,- ասում է Հախվերդյանը:
Իր գործի ապագան նա անմիջականորեն կապում է զբոսաշրջիկների հոսքի հետ: Քանի դեռ ապագայում սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք Հայաստան, նա հույս ունի, որ իր բիզնեսը կբարգավաճի: Սկսնակներին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց գործը սկսել խորհուրդ է տալիս չհուսահատվել, լինել նպատակասլաց և ջանասեր: «Մինչև բիզնեսի հիմնումը պետք է միշտ հիշել չնախատեսված ծախսերի մասին»- եզրափակում է զրույցը Արման Հախվերդյանը:
Աղբյուրը՝ smednc.am