«Ավրորա»-ն հայտարարում է գեղարվեստական մրցույթ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/ավրորա.jpg)
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ՝ 7-14 տարեկան երեխաների եւ պատանիների համար:
Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության եւ կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ:
Աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժեւորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու եւ լուսավոր ապագայի մասին գաղափարները:
Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո:
Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգեւներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին Երեւանում:
2017թ. ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մրցույթի լավագույն աշխատանքները, կկազմակերպվեն վարպետության դասեր:
Հարցերի դեպքում մասնակիցները կարող են գրել art@auroraprize.com հասցեին կամ զանգահարել 098808917 հեռախոսահամարով: