Հայուհին կարող է դառնալ Նոր Ուելսի վարչապետ. Նա հրաժարվել է փոխել «դժվար արտաբերվող» ազգանունը. լուսանկարներ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Մայք Բերդը որոշել է հեռանալ քաղաքականությունից անձնական պատճառներով: Տրանսպորտի նախարար, հայուհի Գլեդիս Բերեջիկյանը, որը եղել է Մայքի աջ ձեռքը, այժմ, ամենայն հավանականությամբ, կընտրվի վարչապետ: «Մարդիկ շփոթված են, թե ինչպես են արտաբերելու նրա ազգանունը»,-գրում է news.com կայքը:
Ի տարբերություն մի շարք բարձրաստիճան հայերի՝ նա հրաժարվել է փոխել իր ազգանունը: 2003 թ. Նոր Ուելս նահանգի խորհրդարանի սենատորի պաշտոնը ստանձնելիս՝ նա իր խոսքում նշել է, որ բախտավոր է Ավստրալիայի հայ ընտանիքում ծնվելու և մեծանալու համար: Նա նշել է, որ հպարտանում է իր ազգանունով և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն ընտրել են՝ չկարողանալով արտաբերել անգամ իր ազգանունը:
Հեռանալուց առաջ վարչապետ Մայք Բերդը այդ պաշտոնում իր աջակցությունն է հայտնել հայուհի Գլեդիս Բերեջիկյանին: Նա վստահեցնում է, որ Գլեդիսը հիանալի վարչապետ կլինի, որի շնորհիվ Ուելսը կունենա կայուն առաջընթաց: Դրա մասին են վկայում նաև նախարարի պաշտոնում նրա ունեցած մեծ հաջողությունները: Տեղի քաղաքական գործիչները համոզված են, որ Գլեդիսը որպես վարչապետ կզարմացնի բոլորին: Նոր վարչապետը կընտրվի հաջորդ շաբաթ՝ Լիբերալ կուսակցության հանդիպման ժամանակ:
Ծանոթացում: Նոր Հարավային Ուելսը նահանգ է Ավստրալիայի հարավ-արևելքում, երկրի ամենահին և ամենախիտ բնակեցված վարչական միավորը։ Բնակչությունը 7 272 800 մարդ (2012 թվականի մարտի վերջի տվյալներով): Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Սիդնեյն է։
Աղբյուրը՝ Ankakh.com