Սիրիահայ ֆուտբոլիստ Մարտիկ Մարտիկյանը Հորդանանի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու

Սիրիահայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Մարտիկ Մարտիկյանը պահպանել է իր դիրքը ՝ որպես Հորդանանի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Էլքուրա» մարզական թերթին, հայտնում է, որ շաբաթ օրը «Էլջիզիրե» խմբի կազմում Մարտիկյանը «Էլ Էհլին» թիմի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ: Սիրիահայ ֆուտբոլիստն առաջնության ընթացքում առ այսօր դարձել է 8 գոլի հեղինակ:

 

Scroll Up