ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/IMG_3091.jpg)
Հունվարի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, կառուցվածքային ստորաբաժանումների և «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականացված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:
Նախարարը կարևորեց առաջիկա շաբաթվա՝ «Հրանտ Դինք» 10 տարի անց խորագրով անցկացվող միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը: Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները: