Հայկական երգ Լիտվայի հեռուստատեսության «Աստղային զուգերգեր» հաղորդման ժամանակ

Լիտվական հեռուստատեսության «Աստղային զուգերգեր» հաղորդման ժամանակ աստղային զույգերից մեկը՝ Գաբրիելա Մարտիրոսյանն ու Յուրիուս Վեկլենկոն կատարել են հայկական ժողովրդական երգեր:
Հաղորդմանն իբրև հյուր մասնակցած «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ «Սասնա ծռեր» էպոսի ոգով կատարած երգն ապացուցեց, որ Գաբրիելան չի մոռացել իր արմատները: Գաբրիելան Լիտվայում հայտնի մոդել է, 2008-ին հաղթել է Միսս Լիտվա մրցույթում: