Ֆրանսահայ գյուտարար․ Նոր տեխնոլոգիական հեղափոխությունն «իրերի ինտերնետն» է լինելու

Նոր տեխնոլոգիական հեղափոխությունը «իրերի ինտերնետն» է լինելու։ Այս մասին France Info –ին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ գյուտարար Րաֆֆի Ալաջյանը, Լաս Վեգասում Consumer Electronics Show ցուցահանդեսի արդյունքներով։
Ալաջյանը Sen.se տեխնոլոգիական ընկերության սեփականատերն է։ Ընկերությունը ինտերնետին միացած իրեր է ստեղծում։
Ալաջյանը Nabaztag wi-fi «նապաստակ» ստեղծողներից մեկն է, որը կարող է կարդալ եղանակի տեսություն, բորսային շուկայի նորությունները, նաեւ էլեկտրոնային փոստով ստացված նամակները։
«Հիմա մենք ականատես ենք դառնում նույնպիսի փոփոխությունների, ինչ 20-րդ դարի սկզբին, երբ բոլոր առարկաները էլեկտրական դարձան։ Իհարկե հիմա մշակվող նորույթներից ոչ բոլորն օգտակար կլինեն։ Մի մասը հիմար խաղալիքներ են։ Իհարկե «իրերի ինտերնետի» հեղափոխության մասին խոսելու համար դեռ վաղ է։ «Խելացի» իրերը մի քանի հարյուր եվրո աժեն։ Դրանց հնարավորությունները սահմանափակ են, ու դրանցով հետաքրքրվում է մարդկանց միայն 1-2 տոկոսը՝ տեխնիկայի էնտուզիաստները։ Բայց կանցնի ժամանակ ու ինտերնետին միացած օբյեկտները այլեւս խորհրդավոր չեն թվա։ Դրանց մասին նույնիսկ այլեւս չեն ասի, որ դրանք միացված են ինտերնետին, այնպես ինչպես տեխնիկայի մասին հիմա անընդհատ չեն ասում, որ այն «էլեկտրական» է»,- news.am-ի փոխանցմամբ` ասել է Ալաջյանը։
Նրա ընկերության նոր մշակումներից մեկն է sen.se peanut տերմոմետրը , որը տվյալները փոխանցում է սմարթֆոնին։