«Հայի երեխաները» ՈՒՀԱ-ի պատանեկան մրցույթի հաղթող

2015 թ-ի նոյեմբերին ՌԴ Աստրախան քաղաքում ՈՒՀԱ-ի Աստրախանի պատանեկան լիգայի տնօրեն Ինեսա Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմավորվեց ՌՀՄ Աստրախանի նեկայացուցչության խումբը՝ «Հայի երեխաները» (Дети Армянина)՝ բաղկացած 5 հայ երեխաներից։
Սկզբում թիմը մասնակցում էր մրցույթներին որպես հյուր։ Իսկ 2016 թ․ սեպտեմբերին թիմն առաջին անգամ մասնակցեց Անապայում անցկացվող ՈՒՀԱ-ի ամենամյա պատանեկան մրցույթին, որտեղ շահեց «Տարվա Դեբյուտ» մրցանակը, որը և հիմք հանդիսացավ հրավիրվելու դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՈՒՀԱ-ի պատանկան մրցույթին։ Երեխաները Մոսկվա մեկնեցին կազմակերպիչ Ինեսա Գրիգորյանի և թիմի բարերար, ՌՀՄ-ի Աստրախանի ներկայացուցչության ղեկավար Ազատ Բագրատի Կարապետյանի հետ։ Եվ այս անգամ էլ, մեր երեխաները վերադարձան հաղթանակով՝ գրավելով առաջին հորիզոնականը։
Դեկտեմբերի 18-ին Աստրախանում տեղի ունեցավ մարզի ՈՒՀԱ-ի պատանեկան մրցույթ, որի գլխավոր մրցանակը «Մարզպետի Գավաթն» էր։ Եվ այս անգամ էլ, հաղթանակը համալրեց մեր թիմի մրցանակների շարքը։
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»