ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Տու-154-ի կործանման կապակցությամբ

Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ՌԴ Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման հետ կապված:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Ցավակցում ենք Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ռուսական Տու-154 ինքնաթիռը կործանվել է Սեւ ծովում:  Ինքնաթիռում 93 մարդ է եղել: Ուղեւորների մեծ մասը՝ 64 մարդ, Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի-պարի համույթի երաժիշտներն էին: Ինէնաթիռում են եղել նա 9 լրագրողներ:

Scroll Up