ՌԴ ՊՆ-ը հրապարակել է կործանված Տու-154-ում եղած մարդկանց ցուցակը․ կան ազգությամբ հայեր

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է կործանված Տու-154-ում եղած մարդկանց ցուցակները:
Գերատեսչության տեղեկություններով՝ ինքնաթիռում են եղել Ալեքսանդրովի անվան համույթի 64 աշխատակիցներ: Ուղեւորների ցուցակում են եղել ՊՆ-ի մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովը եւ Ալեքսանդրովի անվան համույթի ղեկավար Վալերի Խալիլովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սեւ ծով ընկած Տու-154-ի ուղեւորների թվում է եղել նաեւ բժիշկ Լիզան:
Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ: